ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և կազմակերպության գործող նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
Բեռնում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրքհալթերն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Երեքշաբթի օրն այս մասին հաղորդել է ԵԱՀԿ-ի կայքը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների համագործակցությունը: Բուրքհալթերն իր գոհունակությունն է հայտնել համանախագահների միջնորդական ջանքերի վերաբերյալ:
Համանախագահները և հատուկ ներկայացուցիչը հանդիպել են նաև Շվեյցարիայի ԱԳ դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսյեի հետ:











































