Չնայած մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում Լեդի Գագայի և նրա զուգընկեր, դերասան Թեյլոր Քինիի բաժանման մասին` զույգը դեռևս միասին է: Օրերս ամերիկյան E!News կայքին տված հարցազրույցում Քինին բացահայտել է իրենց երկարատև հարաբերությունների գաղտնիքը:
«Ես զսպված բնավորություն ունեմ, նա`ոչ: Միևնույն է, մենք հարմար ենք միմյանց: Այդ տարբերությունն էլ, հավանաբար, դարձել է նման ամուր հարաբերությունների գրավական»,- ասել է Քինին:
Բացի այդ, դերասանը հայտարարել է, որ լրջորեն մտածում է երգչուհու հետ հարաբերություններն օրինականացնելու մասին: «Իհարկե, իմ մայրը ցանկանում է, որպեսզի ես էլ վերջապես ամուսնանամ: Ես էլ, իմ հերթին, ցանկանում եմ նրան թոռներ նվիրել: Կարծում եմ` ես լավ հայր կլինեմ և հաճույքով կդաստիարակեմ երեխաներիս: Մայրս ծանոթ է Գագայի հետ, չէ՞ որ մենք վաղուց միասին ենք: Մեր հարաբերությունները լուրջ են, և ես երջանիկ եմ, որ մենք ծանոթացել ենք»,- հավելել է նա:










































