Ամերիկացի պրոդյուսեր Ջեյմս Շամուսը կգլխավորի Բեռլինի միջազգային փառատոնի ժյուրին: Այս մասին հաղորդում են փառատոնի կազմակերպիչները:
Շամուսը հայտնի է «Սապատավոր լեռը» ֆիլմով:
Ժյուրիի կազմում են դերասաններ Քրիստոֆ Վալցը, Թոնի Լյունը, կինոպրոդյուսեր Բարբարա Բրոքոլին, դերասանուհիներ Թրինե Դյուրհոլմը, Գրետա Հերվիգը, ռեժիսորներ Միթրա Ֆարահանին և Միշել Հոնդրին:
Փառատոնը կանցկացվի փետրվարի 6-16-ը:











































