ԱՄՆ-ում մահացել է Սեմ Բերնսը՝ երիտասարդ, ով տառապում էր հազվադեպ գենետիկ հիվանդությամբ, ինչի հետևանքով մարդու օրգանիզմը ենթարկվում է վաղաժամ ծերացման:
Բեռնսը մահացել էր անցած շաբաթ՝ Բոստոնում, 17 տարեկանում:
Համաձայն վիճակագրության՝ նման հազվադեպ հիվանդությամբ տառապում է միլիոն մարդուց միայն մեկը:
Բեռնսը «Կյանքը Սեմի տեսանկյունից» վավերագրական ֆիլմի հերոսն էր, որը կարճ ժամանակում հանրահայտ դարձավ և առաջադրվեց «Օսկարի»:








































