YouTube վիդեոհոսթինգի օգտատերերը YouTube Inbox հատուկ բաժնի օգնությամբ դարձյալ կկարողանան տեսանյութերի տակ մեկնաբանություններ հրապարակել: Այս մասին տեղեկությունը հրապարակվել էր հունվարի 13-ին Google-ին պատկանող վիդեոհոսթինգի պաշտոնական բլոգում:
YouTube Inbox-ը թույլ է տալիս օգտատերերին հետևել մեկնաբանություններին, պատասխանել տեսանյութի տակ մյուս օգտատերերի մեկնաբանություններին, ինչպես նաև արգելափակել, հեռացնել կամ որպես սփամ նշել անցանկալի գրառումները:
Ավելի վաղ այդ բաժինը հեռացվել էր: Դրան փոխարինելու էր եկել Google+ սոցցանցին միացված մեկնաբանությունների միասնական համակարգը:










































