Փորձագետները ինքնաթիռների ուղևորներին զգուշացրել են այն վտանգի մասին, որի հետ նրանք կարող են բախվել, եթե ինքնաթիռում նստարանի տակ գցեն հեռախոսը։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
«Երբ սմարթֆոնը ընկնում է նստարանի տակ, այն կարող է կոտրվել, եթե նստատեղը շարժվի։ Այդ դեպքում կարող է վնասվել հեռախոսի մարտկոցը, ինչը արդյունքում կբերի բռնկման»,– մանրամասնել են անվտանգության ապահովման քաղավիացիայի ավստրալիական կենտրոնում (Australia’s Civil Aviation Safety Authority)։

Այժմ բոլոր ուղևորներին զգուշացնում են, որպեսզի նրանք, հեռախոսը ձեռքից նստարանի տակ գցելու դեպքում անմիջապես զգուշացնեն բորտուղեկցորդներին։ Դա կապված է վերջին դեպքի հետ, երբ Qantas ավիաուղիներով թռչող ուղևորի սմարթֆոնը ընկել էր բազկաթոռի տակ և բռնկվել էր։
Արդյունքում օդաչուն ստիպված է եղել նստեցնել ինքնաթիռը Սիդնեյում, որպեսզի հանգցնեն հրդեհը։












































