Մարալիկում կրկին բողոքի ցույց է: Այսօր եւս ցուցարարները փակ են պահել համայնքապետարանի շենքն ու որեւէ մեկին թույլ չեն տվել ներս մտնել եւ աշխատել: Հիշեցնենք, որ արդեն 1.5 ամիս Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Ցուցարարներն իրենց պահանջն ի կատար ածելու տարբեր քայլեր են ձեռնարկել՝ քայլերթեր, նստացույցեր, ավտոերթեր: Վերջին տարբերակը համայնքապետարանի մուտքը փակելն էր: