Monday, 29 06 2026
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը

Հայաստանի համար ավելի կարևոր ու էֆեկտիվ կլինի աշխատել ոչ թե Թրամփի, այլ Ջոն Բոլթոնի հետ

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի առաքելությունը Հայաստանում ավարտվել է, արդեն հայտնի է, թե ով է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակվել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Միլզը բավականին ակտիվ և էֆեկտիվ դեսպան էր, նրա գործունեության ժամկետը ավելի վաղ էր ավարտվել, բայց Հայաստնում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Վաշինգտոնը որոշում էր կայացրել երկարաձգել նրա պաշտոնավարման ժամանակը: «Միլզը ակիվորեն աշխատել է բոլոր ուղղություններով և ունեցել ձեռքբերումներ: Նոր նշանակված դեսպան Լինն Թրեյսին ևս պրոֆեսիոնալ դիվանագետ է, բարձր են գնահատվում նրա ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդկային գծերը»,- նշեց Ս. Սարգսյանը:

Միջազգայնագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը պետք է քննարկի նաև Վաշինգտոնի հետ. «Պետք է առաջին հերթին բաց և թափանցիկ աշխատենք մեր ամերիկացի գործընկերների հետ, նրանց տեղեկացնենք մեր նպատակները՝ ինչի համար ենք գնում Սիրիա, ինչքան ժամանակով, ինչ խնդիրներ ունենք մեր առջև դրված: Մեր արտաքին քաղաքականությունն ընդհանրապես պետք է թափանցիկ լինի: Միջազգային հարաբերությունները կառուցվում են վստահության գործոնի հիման վրա»:

Ս. Սարգսյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն ընկալում է, որ ծով չունեցող Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չունի. «Նրանք շարունակելու են մեզ հետ շփվել առանց երկընտրանքի առաջ կանգնեցնելու, այսինքն՝ չեն ասելու Իրանի հետ հարաբերությունները դադարեցրեք, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն»:

Միջազգայնագետի կարծիքով՝ հայ-ամերիկյան օրակարգում մեծ նշանակություն պետք է սկսի ունենալ ռազմական համագործակցությունը:

Նրա խոսքով՝ Մինսկի խմբում նոր գաղափարներ լինում են, այն դեռ իրեն չի սպառել և օգնում է կողմերին, կսպառվի այն ժամանակ, երբ բանակցային գործընթաց չլինի և պատերազմ սկսվի:

Առաջիկա օրերին Հայաստան կայցելի ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ս. Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի համար ավելի կարևոր ու էֆեկտիվ կլինի աշխատել ոչ թե Թրամփի, այլ Ջոն Բոլթոնի հետ: «Սա մեզ համար հնարավորություն է, որպեսզի ուղիղ կապ հաստատենք ԱՄՆ վարչակազմի հետ: Սա հնարավորություն է ազդել Թրամփի վրա, աշխատանքային կարգով կարելի է շատ արագ խնդիրներ լուծել, ներկայացնել խնդիրներ և այլն:

Ս. Սարգսյանի կարծիքով՝ Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները նույնպես պետք է դիտարկնել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում