Ռուսաստանում արգելել են 500 հազար արտասահմանցիների մուտքը երկրի օրենսդրությունը խախտելու պատճառով: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը:
Հաղորդվում է, որ 3-10 տարի ժամկետով արգելվել է 500 հազար արտասահմանցի քաղաքացիների մուտքը Ռուսաստան օրենսդրությունը խախտելու պատճառով:
Արտասահմանցիների մուտքը Ռուսաստան սահմանափակվում է այն դեպքում, եթե նրանք կատարել են մի քանի իրավախախտում, չարաշահել են օրենքով սահմանված մնալու ժամկետը: Արտասահմանցիների մուտքը Ռուսաստան արգելվում է նաև այն դեպքում, եթե նրա հանդեպ կայացվել է արտաքսման, ռեադմիսիայի որոշում, կամ եթե նա օգտագործում է կեղծ միգրացիոն քարտ:









































