Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ծառուկյանի հարցազրույցը պետք է ծառայեր նրա թիմի իմիջի վերականգնմանը, բայց դա տեղի չունեցավ։ «Այդ խնդիրը չլուծվեց։ Իսկ բովանդակությամբ՝ ընդամենը արդարացում էր, որ իրենք հակահեղափոխական չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բադալյանը նշում է. «Իրենք նույնականացան ՀՀԿ-ի հետ և երկրորդ շունչ տվեցին հեղափոխական էյֆորիային, ինչն էլ անմիջապես օգտագործվեց վարչապետի կողմից։ Խնդիրը հիմա այսպես է դրված՝ ընտրությունները լինելու են դեկտեմբերին, բայց ինչպե՞ս կլինի՝ չորո՞վ, թե՞ փափուկ»։
Փորձագետն ընդգծում է՝ ցանկացած հեղափոխություն իր առաջ դնում է իշխանություն վերցնելու հարց. «Վարչապետն ու կառավարությունը փոխվեցին, Երևանում իշխանությունը փոխվեց, մնացել է վերջին մարմինը՝ օրենսդիր իշխանությունը։ Դրանով կլուծվի Հայաստանում իշխանափոխության հարցը, ինչը շատ կարևոր է։ Հայաստանում պետք է ավարտվի հեղափոխությունը, այսօր անձիշխանություն է։ Չե Գևարայի իշխանությունը պետք է փոխվի ինստիտուտների իշխանության»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։








































