Ամերիկացի դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դավաճան» է: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրեթ Քավանոն հաստատվել է Միացյալ Նահանգների բարձրագույն դատավորի պաշտոնում, չնայած մի քանի կանանց՝ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներին:
Քերին The New Yorker Festival-ի ելույթի ժամանակ քննադատել է այս նշանակումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դա «աշխարհի վերջը չէ»:
«Չեմ կարծում, որ հիմնադիր հայրերը մտածում էին, թե ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը կգլխավորի դավաճանը»,- եզրափակել է Քերին:
Ավելի վաղ Քերին ծաղրել էր Թրամփի՝ տիեզերական զորքեր ստեղծելու գաղափարը:










































