Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օգնականի, Սուրբ գահի պետքարտուղար Պյետրո Պարոլինի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակիին:
Քերին և Պարոլինը կքննարկեն արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացին առնչվող հարցեր, որում Հռոմի պապն ունի իր մասնակցությունը, ինչպես նաև աղքատության և հումանիտար հարցեր:
«ԱՄՆ-ը գնահատում է Վատիկանի կարևոր դերը գլոբալ մասշտաբում, մասնակցությունը միջազգային հարցերին և խաղաղության հասնելու ջանքերը»,- նշել է Պսակին:
Պարոլինի հետ հանդիպումից հետո Քերին այցով կմեկնի Քուվեյթ:










































