Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Աղմկոտ սպանություն և «ինքնասպանություն» Երևանում. քրեաօլիգարխիան կազմաքանդվում է

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ Երևանի Նորք-Մարաշ համայնքում գտնվող «Այգիներ» ռեստորանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է Յուվեցի Կարո մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը։ Aysor.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվում է ԱԺ մեկ այլ նախկին մակունանավոր պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը։ Նա նույնպես եղել է ԲՀԿ խմբակցության անդամ։ Ի դեպ, Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում այսօր  հայտնաբերվել է Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Հավաստի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը, սակայն փաստորեն հաշտության կենացների փոխարեն՝ հնչել են մահաբեր կրակոցներ։

Սա այն է, ինչ կոչվում է քրեաօլիգարխիկ սեգմենտ, սրանք այն մարդիկ են, որոնք քսան տարի շարունակ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանը վերածել են կրմինալ թատերաբեմի։ Այսօրվա խորհրդարանում շարունակում է մեծամասնություն կազմել նույն այն տեսակը, որի հավաքական կրողներն են Յուվեցի Կարոն ու Կարամելի Հարութը, ու այդ տեսակը ամեն գնով փորձում երկարաձգել իր իշխանությունը՝ թեկուզ մեկ օրով, մեկ շաբաթով, մեկ ամսով։

Սա այն խաժամուժն է, որն ընտրությունների ժամանակ կեղծիքներ է արել ու «տոկոս խփել», Մարտի 1-ին օտարի վայրենությամբ հարձակվել է անզեն ցուցարարների վրա։

Անցած քսան տարիներին նման, այսպես կոչված, «ռազբորկաները» եղել են անընդհատ․ նրանց բոլորի դիզած հարստությունն արյան ու թալանի հետևանք է ու բնական է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեին ոչ թե իրավական դաշտում, այլ՝ քրեօլիգարխիայի կամ պարզապես կրիմինալի «օրենքներով»։ Նախկինում հնչել են նաև կրակոցներ, իսկ որոշ դեպքերում դրանք կանխվել են․ «պախանի» կարգավիճակում հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ու խնդիրները լուծել են գողական «պանյատիաներով»։

Հիմա քրեաօլիգարխիան կազմաքանդված է ու դրա «կնքահայրերը» զբաղված են իրենց խնդիրները լուծելով ու նախկին համակարգի տարբեր սեգմենտներ այլևս չունեն տաբուներ, զսպող գործոններ ու կրակում են միմյանց վրա։

Կրակում են նաև նոր Հայաստանի վրա, որը պատերազմ է հայտարարել քրեաօլիգարխիային։ Կրակում են այն հպարտ ընդունելության վրա, որով այսօրվանից պատրաստվում ենք դիմավորել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների պատվարժան հյուրերին։

Կեսգիշերին տեղի ունեցած միջադեպը նաև խորհելու տեղիք է տալիս առնվազն երկու հարթության վրա։ Մեր դատական համակարգը դարձել է կրիմինալի մեծագույն գործընկերը ու հեշտությամբ ազատ է արձակում բոլոր այն հանցագործներին, որոնք հայտնվում են ճաղերի հետևում, հետո իրենց գողոնից վճարում են մի քանի միլիոն դրամ գրավ ու գնում են նոր հանցագործություն կատարելու։ Իսկապես պետք են ոչ ստանդարտ լուծումներ՝ արդարադատության համակարգում որակական փոփոխություններ կատարելու նպատակով։

Մյուս կողմից՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է հրաժարվեն մասկի-շոուներից, «ասֆալտին պառկեցնելու» ու դրա շնորհիվ ծափեր վաստակելու գայթակղությունից ու լուռ ու մունջ, առանց PR-ի Հայաստանը մաքրեն քրեաօլիգարխիայից ու նրա բանդաներից։ Շատ վատ է, որ Հայաստանում շարունակում է մնալ անվերահսկելի զենք, որը կրակում է քաղաքի գրեթե կենտրոնում՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկից ժամեր առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում