Այսօր Թունիսը նշում է «հասմիկների հեղափոխության» երրորդ տարին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Երկրում տեղի կունենան բազմաթիվ համերգներ, ներկայացումներ, լուսանկարների ցուցահանդեսներ՝ նվիրված հեղափոխությանը: Զբոսանքների կենտրոն կդառնա մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հաբիբ Բուրգիբի պողոտան, որտեղ 2011-ին տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները: Այսօր այն փակ կլինի ավտոմեքենաների երթևեկության համար:
Սակայն որոշ քաղաքական կուսակցություններ և շարժումներ հրաժարվել են մասնակցել տոնին՝ ասելով, որ առայժմ նշելու որևէ բան չկա:










































