Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Կամա, թե ակամա լարվող ծուղակը

Վերջին տարիներին Հայաստանի հասարակական կյանքն ուղեկցող ներիշխանական ռազբորկաների պակաս երբեք չի զգացվել, և այս տեսանկյունից այն, ինչ որ կատարվում է այսօր, Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի առանցքի շուրջ, ըստ էության նորություն չէ: Ներիշխանական ռազբորկաների այս շրջանը արժանանում է տարբեր վերլուծությունների և գնահատականների:

Դիտորդների մի մասը այս ամենը թատերական ներկայացում է որակում` հավաստիացնելով քաղաքացիներին, որ խորքում ամեն ինչ լավ էլ պայմանավորված է: Դիտորդների մյուս մասը փորձում է հասարակությանը ներկայացնել ներիշխանական ռազբորկաների հիմքերը, բացատրել կամ վերլուծել, թե ինչու իշխանությունները սկսեցին պայքարել իրենք իրենց դեմ, այսինքն` մեղադրել միմյանց, վիրավորել կամ պիտակավորել:

Այս ամենում բերվում են հիմնավոր փաստարկներ, բերվում են հեքիաթներ, ուղղակի մտավոր զառանցանքներ, կատարվում են այս ամենի վրա «քաղաքագիտական» վերլուծություններ, որոնք վերջում պայթում են փուչիկների նման: Սակայն, այս բոլորով հանդերձ, կա մի բավականաչափ նկատելի իրողություն: Դա այն է, որ ներիշխանական այս ռազբորկաները կամա, թե ակամա, բայց կատարում են հասարակական ծուղակի դեր, նրանք ծուղակն են գցում հասարակությանը:

Այդ ծուղակը կազմակերպվա՞ծ է, լավ մտածված և դերաբաշխվա՞ծ, թե՞ ուղղակի օբյեկտիվ իրողություններ են, որոնք ծուղակի են վերածվում` վիճելի կամ քննարկելի է գուցե, սակայն որ հասարակության զգալի մասը հայտնվում է դրա մեջ` ըստ էության անվիճելի է:

Մի քանի օր է, որ հասարակությունը ակտիվորեն ապրում է Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի անուններով, քննարկում նրանց ասածները, հետո մեկնաբանություններ հարցնում նրանց ասածների վերաբերյալ: Ըստ որում` մեկնաբանողներն էլ մարդիկ են մեծավ մասամբ, որոնք Քոչարյանի և Սարգսյանի հետ միասին եղել են Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցող համակարգի կարկառունները, պետության և հանրության ապագայի հաշվին վայելել են անձնական բարեկեցությունը: Եվ ահա այս մարդիկ այս օրերին միմյանց հետ ինչ-որ հաշիվներ են պարզաբանում` ակնհայտորեն զբաղվելով երեսպաշտությամբ, իսկ հասարակությունն այս ծուղակն ընկած նրանց է քննարկում, սեփական անելիքները հասկանալու, համակարգի դեմ պայքարի կենսականորեն անհրաժեշտ նոր մեթոդաբանության շուրջ քննարկումներ ծավալելու փոխարեն:

Տեսարանները դարձել են հասարակական ներուժի ջլատման լավագույն գործիքներից մեկը, և դրանք եթե չեն էլ կազմակերպվում, ապա ակնհայտորեն սադրվում են ինչ-որ կերպ, և թելը սկսում է քանդվել, իսկ հասարակությունն էլ խճճվել այդ թելի մեջ: Այդպես իշխող համակարգը շարունակում է թելել իր թելը` ի տարբերություն հասարակության, որը դեռ չի կարողանում թելն անցկացնել ասեղի անցքով` կարը սկսելու համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում