Կասկածելի սարքը, որը ոստիկանությունը երկուշաբթի հայտնաբերել էր Տեխաս նահանգի Քեյթի քաղաքի Seven Lakes դպրոցի տարածքում, ինչպես պարզվել է՝ ինքնաշենք զենք է: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ սակրավորներն ուսումնասիրել են դպրոցի տարածքը, իսկ դպրոցականներից մեկը, ով ենթադրաբար զենքն իր հետ դպրոց էր բերել, ձերբակալվել է: Դպրոցի շուրջ ամրացված շղթան հանվել է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ դպրոցականներն անվտանգության նկատառումներով տարհանվել էին:







































