Նիկոլաս Քեյջի նախկին ընկերուհին նրան իրեն անարգելու մեջ է մեղադրել և հոլիվուդյան դերասանի կնոջից դատական պաշտպանություն պահանջել, հաղորդում է PEOPLE.com-ը:
Պարբերականի տվյալներով՝ հայցը ներկայացրել է ոմն Վիկի Փարքը:
Աղջիկը, որը 2017-ից ի վեր 54-ամյա դերասանի սիրուհին է, ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2018-ի հոկտեմբերի 20-ին, Վիեննայում փառատոնի ժամանակ:

Նրա պնդմամբ՝ Քեյջը հարբած վիճակում է եղել:
Բացի այդ, նա դերասանի կնոջից՝ Էլիսից դատական պաշտպանություն է պահանջել, որն իբր հետապնդում է իրենց սոցկայքերում, ինչի հետ կապված՝ աղջիկը վախենում է դուրս գալ տնից:
Քեյջի և նրա կնջ ներկայացուցիչները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները:











































