Հոկտեմբերի 5-ին Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքի թվիթից հետո վաճառքի ժամանակ ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 5 տոկոսով: Այս մասին հաղորդում է The Washington Times-ը: Իր գրառման մեջ նա ծաղրել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին:
«Պարզապես ցանկանում եմ նշել, որ չարաշահողների հարստացման հանձնաժողովը անհավանական աշխատանք է կատարում: Եվ անվան փոփոխությունը թեմայի շրջանակում է»-Twitter-ի իր էջում գրել է Մասքը:
Մասքը և Հանձնաժողովը համաձայնության են հանգել, ըստ որի՝ գործարարը պետք է լքի Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը և 20 մլն դոլարի չափով տուգանք վճարի:







































