ԱՄՆ Յութա նահանգում երկամյա երեխան թուղթ մանրացնող սարքում տեղադրել է ծրարը, որում ծնողները հազար դոլար են պահել, հաղորդում է KSLTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ ծնողները՝ Բեն և Ջեքի Բելնեփները գումարը կանխիկացրել են ֆուտբոլի ազգային ուսանողական լիգայի համար տոմսեր գնելու նպատակով: Ամուսինները 1060 դոլարը ծրարում են դրել և տանը թողել, իսկ հետո այլևս չեն կարողացել գտնել:
Պարզվել է, որ նրանց երկամյա որդին՝ Լեոն նախկինում օգտվել է թուղթ մանրացնող սարքից:
Մոր խոսքով՝ Լեոն իրեն օգնում է թուղթ ոչնչացնելու հարցում:
Հուրախություն նրանց՝ գանձապահության վարչությունում հայտնել են, որ զույգը կարող է հետ ստանալ ամբողջ գումարը:








































