ՄԱԿ-ի գյուղատնտեսության և սննդի վերլուծաբանները կարծում են, որ արդեն երեքից չորս տասնամյակ անց մեր սննդակարգն ամբողջությամբ կփոփոխվի, և առողջության համար վնասակար սնունդն օգտակար կդառնա, գրում է Kedem-ը:
Օրինակ` քսան տարի անց համբուրգերը կարող է դառնալ առողջ սննդի խորհրդանիշ: Դրա համար շատ բան պետք չէ անել` սկսել սինթետիկ մսի, մանուշակագույն կարտոֆիլի և հակաօքսիդանտներով հարուստ լոլիկների զանգվածային արտադրություն: Պետք է պատրաստել նաև շաքարախտից պաշտպանող աղցան, ավարտել ցորենի նոր տեսակի ստացման ուղղությամբ աշխատանքները, որը բարդ պայմաններում առատ բերք է տալիս և կովերի մի ցեղատեսակ պատվաստել, որոնց կաթն ալերգիա չի առաջացնի:
Գիտնականների և խոհարարների համար նաև առաջնային խնդիր է համարվում միջատներից սննդի պատրաստումը, որոնք կփոխարինեն մսին:










































