Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, ով ամուսնու սիրային կապի ֆոնին հիվանդանոցում է հայտնվել, պատրաստ է ներել նախագահին, հաղորդում է Sky News-ը՝ հղում կատարելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին:
«Նա պատրաստ է ներել նրան և չի պատրաստվում դուռը փակել նրա առջև: Սակայն նա ցանկանում է, որքան հնարավոր է արագ, տեղեկանալ Ֆրանսուա Օլանդի հետագա մտադրությունների մասին»,- նշել է աղբյուրը ֆրանսիական Le Parisien հրատարակչությանը տված հարցազրույցում:
Իր հերթին առաջին տիկնոջ ներկայացուցիչը հայտնել է, որ նա 6-8 օր դեռ կմնա բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ մամուլում հրապարակումներից մեկ օր առաջ Օլանդը կնոջը խոստովանել էր դավաճանության մասին:











































