Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Ժնևում կայանալիք համաժողովը կարող է ռազմական գործողությունների դադարեցման մեկնակետը դառնալ, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Օտարերկրացի դիվանագետների հետ զրույցի ընթացքում քահանայապետը հայտնել է, որ հունվարի 22-ին նախատեսված համաժողովը կարող է «Սիրիայում խաղաղության ճանապարհին առաջին քայլը դառնալ»:
Բացի այդ, Ֆրանցիսկոսը ողջունել է նաև «Իրանի և «Վեցյակի» բանակցությունների շրջանակներում զգալի ձեռքբերումները»:









































