Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթանում է «Ոսկե գնդակ-2013»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արդեն հայտնի է դարձել, թե ով է ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստուհի:
Այդ կոչմանն արժանացել է գերմանուհի Նադին Անգերերը:
Հիշեցնենք, որ մրցանակը ստանալուն հավակնում էին նաև բրազիլուհի Մարթան և ամերիկուհի Էբբի Ուամբախը:








































