Բրիտանացի մոդելը, ում ոտքերի երկարությունը հասնում է 120 սմ-ի, վստահ է, որ աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող կանանց ցուցակում ինքն առաջատարն է: 20-ամյա Ալեքսանդրա Ռոբերթսոնը որոշեց իր երկար ոտքերի մասին պատմել համայն աշխարհին այն բանից հետո, երբ ռուս Անաստասիա Ստրաշևսկայան ճանաչվեց «Միսս ամենաերկար ոտքեր»` իր 106 սմ երկարություն ունեցող վերջույթներով՝ գրում է Mail Online-ը:

185 սմ հասակ ունեցող Ալեքսանդրան ասել է, որ գաղափար անգամ չի ունեցել, որ իր ոտքերն այդքան երկար են:

Աղջիկը, ով ծնվել և ապրում է Բլեքփուլում, մոդելի իր կարիերան սկսել է 18 տարեկանից, որից հետո մասնակցել իր հայրենի քաղաքում անցկացվող գեղեցկության մրցույթներին: Ալեքսանդրայի վրա առաջինն ուշադրություն են դարձրել տեղի մոդելային գործակալության ներկայացուցիչները` նրան աշխատանք առաջարկելով: Երիտասարդ մոդելի առաջին աշխատանքը հարսանեկան զգեստների և ներքնազգեստների ուղեցույցների համար լուսանկարվելն է եղել:












































