Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու հարցն է:
«Ինչո՞վ է բացատրվում հարցի հրատապությունը»,- ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Ի պատասխան՝ ԱԳ փոխնախարարը հրատապությունը բացատրեց անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով, ինչին պատգամավորը հակադարձեց. «Նո՞ր իմացաք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի, թե՞ կան այլ պատճառաբանություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































