Thursday, 25 06 2026
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Հունվարի 25-ին տեղի է ունենալու Վերակազմյալ ՍԴՀԿ-ի հիմնադիր համագումարը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը

 – Տիկին Սարգսյան, տարեվերջին հայտնի դարձավ, որ նոր կուսակցություն եք ստեղծում: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

 – Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կազմակերպչական աշխատանքներն ընթանում են շատ ակտիվ: Այս շաբաթ օրը նորից հավաքվում ենք վերջնական աշխատանքները ավարտին հասցնելու համար և պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որը տեղի է ունենալու հունվարի 25-ին:

 – Փաստորեն, կարելի է ասել, որ նախկին կուսակցությունը վերցրեցին ձեր ձեռքից:

– Վերցրեցին կուսակցության անունը, բայց մենք ամբողջական ենք: Բոլոր այն մարզային կառույցները, որոնք տարիներ շարունակ հանդես էին գալիս ՍԴՀԿ-ի անվան տակ և մեզ հետ միասին պայքարի մեջ էին, արդեն հայտարարել են, որ ամբողջ կազմով միանում են մեր կուսակցությանը: Մեզ են միացել առնվազն վեց՝ Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Կոտայքի մարզերի և Երևանի կառույցները, որոնք շատ կայուն աշխատանք էին տանում: Այլ մարզերում նույնպես ընկերներ ունենք, որոնք ժամանակի ընթացքում կամ հայտարարությամբ հանդես կգան, կամ պարզապես կմտնեն մեր նորաստեղծ կուսակցություն:  Եվ այն, որ մեզանից ապօրինաբար խլեցին ՍԴՀԿ-ն, անունով չեն պայմանավորված կուսակցության բուն գործընթացը, նպատակները: Եվ անունով չի պայմանավորված, թե մարդիկ որքան հետևողական կլինեն հնչակյան գաղափարներին: Մենք մեր գաղափարների նվիրյալներ ենք և շարունակում ենք հանդես գալ որպես հնչակյաններ ու այդ գաղափարների համար պայքարելու ենք քաղաքական դաշտում, պայքարելու ենք արդարության վերահաստատման, մեր ժողովրդի ապահովության, մեր երկրի անկախության համար: Հետևաբար մեզ համար ըստ էության ոչինչ չի փոխվել: Հնչակյան կուսակցությունը քաղաքական դաշտում մնում է սկզբունքային կուսակցություն, որն ընդդիմադիր դաշտում ունի լուրջ անելիքներ: Եվ վստահ եմ, որ հենց ՎՍԴՀԿ-ն է, որ կարողանալու է իրագործել հնչակյան մեծերի ավանդած նպատակները:

– Իսկ այս պահի դրությամբ քանի՞ անդամ ունի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն:

 – Ավելի քան 2000 անդամ, որից 500-600 հոգին Երևանից է, բայց բոլորը չէ, որ ակտիվ են: Ակտիվ են 100-150 անդամները:

 – Իսկ հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ի Կենտրոնական վարչության հետ որոշակի առնչություններ ունենաք:

– ՍԴՀԿ-ի գործող Կենտրոնական վարչության հետ որևէ առնչություն չունենք և չենք էլ ցանկանում ունենալ: Բայց նախկին Կենտրոնի անդամների հետ, կառույցների, հնչակյան նվիրյալների, ում հետ ժամանակին աշխատել եմ, մշտական կապի մեջ ենք: Եվ չեմ բացառում, որ կարող ենք համագործակցել գաղափարների շուրջ, մշակութային խնդիրների, սփյուռքյան կառույցների պահպանման շուրջ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա այստեղ վարվող մեր քաղաքականությունը ոչ մի կապ չունի սփյուռքում գործող կառույցների հետ: Նրանք վարում են մշակութային, հայապահպանման գործունեություն: Այսինքն՝ մեր և նրանց գործունեությունը բավականին տարբեր է: Մենք զբաղվում ենք պրոֆեսիոնալ քաղաքականությամբ, նրանք՝ հիմնականում հայապահպանման խնդիրներով և Հայ դատով:

– Իսկ ովքե՞ր են լինելու Ձեր կուսակցության ղեկավար կազմում: Արարատ Մկրտչյանը, Գուրգեն Եղիազարյանը նորից կմիանա՞ն ձեզ:

– Ղեկավար կազմը մեզ համար հայտնի է, բայց հրապարակման ենթակա չէ մինչև համագումարը: Կարող եմ ասել, որ վարչության կազմը նախկինից շատ ավելի մեծ է լինելու, բավականին նոր մարդիկ են համալրելու և հենց համագումարի օրը անդամակցելու են մեր կուսակցությանը: Չեմ ցանկանում անուններ տալ: Ա. Մկրտչյանը նախկինում անդամ է եղել, առայժմ նման ցանկություն չի արտահայտել: Մենք մեր բոլոր ընկերներին շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում, և ով կցանկանա մեզ հետ աշխատել, մենք պատրաստ ենք:

– Կարելի՞ է ասել, որ Դուք այդպիսով Ձեր հաշիվները փակեցիք նախկին կուսակցության հետ, և նրանց հետ դատական գործն էլ փակվեց:

– Կարելի է այդ էտապը ավարտված համարել, բայց հնչակյանության հետ մենք մեր հաշիվները երբեք չենք փակի, որովհետև մենք իրական հնչակյանների հետ ոչ մի խնդիր չունենք: Դատական գործն էլ ավարտվել է, դրա համար ենք նոր կուսակցություն բացում: Ըստ էության իշխանությունն իր գործը արեց՝ ապօրինի վճիռներով: Դա շատ սպասելի էր, քանի որ մենք չհամաձայնեցինք խամաճիկ դառնալ:

– Իսկ Ձեր կուսակցությունը ՀԱԿ-ի հետ ինչ հարաբերություններ է ունենալու:

– Փայլուն հարաբերություններ: ՀԱԿ-ը մեզ համար կա ու շարունակում է մնալ որպես ամենահարազատ կուսակցություն և ընդդիմադիր դաշտում համատեղ ենք գործելու, բացի այդ՝ մենք նույն խմբակցության անդամ ենք: Հետևաբար մեր համագործակցությունը շարունակական է, գործընկերային է, և մենք մեծ հարգանք ենք տածում միմյանց նկատմամբ: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ չասեմ: Նա մեզ համար ինչպես կար, այդպես էլ շարունակում է մնալ որպես առաջնորդ:

– Տարեվերջին երկրորդ հաշվիչ հանձնաժողովը ձևավորվեց, Դուք առաջադրվեցիք որպես ժամանակավոր նախագահ: Այդ առումով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

– Առայժմ քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ երբ սկսվի գարնանային նստաշրջանը, պիտի ձևավորվի նոր հաշվիչ հանձնաժողով: Եվ հույս ունեմ, որ ընդդիմությունն այնտեղ իր մեծամասնությամբ կշարունակի որոշիչ մնալ, ինչպես վերջին մեկ ամսվա արդյունքում:

 – Իսկ այդ հանձնաժողովը կարո՞ղ է ինչ-որ փոփոխություն անել արդեն քվեարկված գազային համաձայնագրերի դեպքում:

 – Համենայնդեպս, այդ հաշվիչ հանձնաժողովը չեղյալ ճանաչեց ԱԺ-ում համաձայնագրերի քվեարկության արդյունքները, օրինականությունը: Եվ դրա նպատակը Սահմանադրական դատարան դիմելն է, թեև դրանից մեծ ակնկալիք չունեմ: Իսկ եթե դրան զուգահեռ բազմապատկվի այդ համաձայնագրերի դեմ ուղղված ակտիվությունը, մարդիկ դուրս գան փողոց և պահանջեն, որ դրանք ետ կանչվեն, կարծում եմ, որ ՍԴ-ում ևս հնարավոր է դրական արդյունքի հասնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում