Saturday, 13 06 2026
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը

Հերթ Ծառուկյանի դռանը. նա հայտարարեց անելիքը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին իրեն պատկանող Կենտրոն հեռուստաընկերության եթերում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել թավշյա հեղափոխության և ներկայիս քաղաքական իրավիճակի մասին: Գագիկ Ծառուկյանը հավաստիացնում էր, գրեթե երդվում, որ չի միանում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին և որ նրանցից որևէ մեկն իր միջոցով, ԲՀԿ միջոցով չի կարող գալ իշխանության: Ծառուկյանը հավաստիացնում էր, որ հակահեղափոխության մաս չէ և ավելին, հայտարարում էր, թե ինքն էլ եղել թավշյա հեղափոխության հաղթանակի սյուներից մեկը և Նիկոլ Փաշինյանը առանց իրեն չէր կարող այդքան մարդ հավաքել:

Ծառուկյանի հարցազրույցն ու հայտարարությունները վկայում էին, որ հոկտեմբերի 2-ին նա բավականին ուժեղ հարված է ստացել և այդ հարվածը զգացնել է տվել իրեն: ԲՀԿ նախագահը նույնիսկ որոշակի խուճապով և շփոթվածությամբ էր փորձում ապացուցել, որ հասարակության, ժողովրդի հետ է և անգամ եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնել, ապա իրենք դեմ չեն անել դա: Ծառուկյանը նաև փորձեց այսպես ասած հրաժարվել հայտնի աղմկոտ օրինագծին առնչությունից, թեև բաց թողնելով կարևորը՝ այդ դեպքում ինչպես հասկանալ ԲՀԿ պագամավորների կողմ քվեարկությունը: Ի վերջո, եթե դա Ծառուկյանի համաձայնությամբ չէր, ապա դա նշանակում է, որ ԲՀԿ-ում կա նաև ազդեցության այլ կենտրոն:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչքանով կարող է այսպես ասած հավաստի և ծանրակշիռ լինել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն առ այն, որ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն իր միջոցով չեն գա իշխնության և բացառվում է նրանց հետ գործակցությունը: Ի վերջո, այդ գործակցությունը կարող է լինել այսպես ասած լատենտ, այսինքն ոչ թե անվանական, այլ ուղղակի օրակարգային և տրամաբանական, երբ ԲՀԿ-ն կգործի նրանց քաղաքական տրամաբանությանը համահունչ: Համենայն դեպս կա հստակ մեկ օրինակը՝ հոկտեմբերի 2-ի քվեարկությունը, որը չունի որևէ այլ հիմնավորում, քան արտահերթ խորհրդարանական ընտրության օրակարգը խոչընդոտելու նպտակը կամ իմաստը, չունի որևէ այլ մոտիվ, ակնհայտորեն: Մինչդեռ այդ, այսինքն ամենակարևո8ի՝ կատարված փաստի մասով չկա որևէ համոզիչ բացատրություն, և միայն հավաստիացումներ հակահեղափոխության մաս չլինելու վերաբերյալ:

Մինչդեռ հակահեղափոխության ուժերի կուսակցական գրասենյակների դռանը գրած չէ հակահեղափոխություն, հակահեղափոխությունը նրանց գործողությունների, քայլերի տրամաբանության մեջ է, կամ դրա փորձը: Եվ ուրեմն, որքան ավելի ակտիվ էր ԲՀԿ նախագահը փորձում հավաստիացնել, որ չկա որևէ առնչություն նախկին համակարգի վերադարձի նպատակ ունեցող որևէ ուժի հետ, այդուհանդերձ հատկանշական է, որ ամբողջ հարցազրույցի ընթացքում նա գործնականում որևէ քաղաքական խոսք չասաց համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին և չտվեց նախկին համակարգի որևէ գնահատական, ընդամենը շրունակաբար կրկնելով, որ պատրաստ է անել մեծ ներդրումներ, փողեր բերել Հայաստան և բարելավել քաղաքացիների կյանքը: Այլ կերպ ասած, Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ դրսևորեց, որ ԲՀԿ քաղաքական գիծը հիմնված է լոկ նրա՝ Ծառուկյանի ֆինանսական կարողությունների վրա և դրանից անդին չկա ոչինչ: Մինչդեռ չի կարող լինել քաղաքական կյանք, առանց քաղաքական կոնցեպտների՝ լավ, թե վատ:

Ըստ այդմ հարց է առաջանում, իսկ ովքե՞ր են ապահովելու այդ կոնցեպտները, եթե տեսականորեն դիտարկենք ԲՀԿ իշխանություն: Արդյո՞ք այդ դեպքում չի պարզվի, որ իրականում առնչություն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, կար, պարզապես այն ոչ թե նախընտրական, այլ հետընտրական իրավիճակի համար է: Սա անշուշտ հիպոթետիկ, քանի որ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության առանցքում ամենևին փողը չէ, այլ մեծ քաղաքականությունը, ինչի մասին վկայում են Հայաստանում փոփոխությունների հանդեպ միջազգային արձագանքները: Եվ այդ իմաստով իհարկե խոսել լոկ փողի միջոցով հանրության կարիքները սպասարկելու անսահման շռայլության մասին, դա քաղաքական անհամարժեքության վկայություն է, երբ Հայաստանն այսօր ունի խորքային ներքին ու արտաքին խնդիրներ:

Այդ իմաստով, Գագիկ Ծառուկյանի շռայլության և ժողովրդին սիրելու կանխավարկածը հարգելով հանդերձ, այդուհանդերձ հարկավոր է արձանագրել, որ Հայաստանի հասարակությունը արժանի է հարգանքի: Հարգանքի այն իմաստով, որ նախ պետք չէ հասարակության աչքի առաջ ծավալված հեղափոխությունը հետին թվով վերագրել սեփական վաստակին, այն էլ ստվերային վաստակին, հայտնի չէ, թե ինչու, իսկ հրապարակավ միանալ դրան միայն հինգ րոպե պակաս: Եվ երկրորդ, Հայաստանի հասարակությունը թավշյա հեղափոխությունն արել է ոչ միայն սոցիալական շռայլությամբ իշխանություն ձևավորելու համար, այլ առաջին հերթին իրավա-քաղաքական ազատությունների առումով շռայլ իշխանություն ձևավորելու համար, երբ այդ իշխանությունը նրանց ոչ թե ձուկ կտա, այլ կտա ձուկ բռնելու հնարավորություն, սկսած ձկնորսական կարթեր ստեղծելու հնարավորությունից:

Այս ամենով հանդերձ, ակնառու է, որ Գագիկ Ծառուկյանը փորձում է դուրս գալ հոկտեմբերի 2-ի փոսից, որում նրան գցել է ՀՀԿ-ն: Ծառուկյանն ըստ էության ներկայացնում էր ոչ այնքան իշխանության, որքան երկրորդ տեղի հավակնության դրսևորում, որովհետև հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն գցեց ԲՀԿ-ին երկրորդ տեղից, որքան էլ այդ տեղի տոկոսները ցածր էին: Ի վերջո չպետք է մոռանալ, որ սահմանադրությունը նախատեսում է բոնուս մինչև 30 տոկոսի շեմ, իսկ սա արդեն լուրջ խաղ է: Գագիկ Ծառուկյանը շարունակում է այդ իմաստով պայքարել ՀՀԿ, քան Նիկոլ Փաշինյանի դեմ: Փաշինյանին նա նույնիսկ հավաստիացնում էր, որ պատրաստ է աջակցել դեկտեմբերին ընտրություն անելուն: Եվ ի վերջո, ակնառու է, որ Ծառուկյանը ծրագրում է մասնակցել ընտրությանն արտախորհրդարանական դաշինքով, որի մասն նա հայտարարեց բաց տեքստով: Իհարկե շատերը կձգտեն դեպի այդ դաշինքը, քանի որ դա նրանց տալիս է խորհրդարան մտնելու իրական հնարավորություն: Մնում է սպասել, թե ովքեր են հրթ կանգնելու Ծառուկյանի դռանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում