Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հարսանիքին։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո–խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Շրյոդերի և Կորեայի քաղաքացի Սո Ենի ամուսնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին, Գերմանիայում։ Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ զույգը գարնանն ամուսնացել է Հարավային Կորեայում։ Սա 74-ամյա նախկին կանցլերի հինգերորդ ամուսնությունն է։

Ռուսաստանի նախագահն ու Շրյոդերը վաղուց են ընկերություն անում. նրանք միասին բաղնիք են գնացել և գարեջուր են խմել:








































