«Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրած ամերիկուհի Քեթրին Մայորգայի փաստաբաններ Լարիսա Դրոխոբիցերը և Լեսլի Մարկ Սթովալը մամլո ասուլիսի ժամանակ հանդես են եկել Քեթրինի հետագա գործողությունների հետ կապված հայտարարությամբ՝ գրում է lenta.ru-ն:

Փաստաբանների խոսքով՝ Մայորգան հանրության առաջ հանդես չի գալիս հոգեբանական ծանր վիճակի պատճառով և ներկա պահին գտնվում է ԱՄՆ-ի տարածքից դուրս: Նրանք հայտարարել են, որ ամերիկուհին Ռոնալդուից 200 հազար դոլարի չափով փոխհատուցում է պահանջում: Ֆուտբոլիստին 20 օր ժամանակ են տվել պատասխան տալու համար:

Մայորգայի փաստաբանները սպառնում են հաջորդ շաբաթ հրապարակել փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ Ռոնալդուն խոստովանել է իրավաբաններին, որ գործել է Մայորգայի կամքին հակառակ:








































