Տոկիոյում նշել են Ճապոնիայի ազգային տոնը՝ Չափահասության օրը: Ավանդույթի համաձայն՝ այն նշվում է հունվարի 2-րդ երկուշաբթի օրը:
Այդ օրը երիտասարդներին հրավիրում են շրջանային ու քաղաքային վարչություններ, որտեղ ադմինիստրացիայի ղեկավարները նրանց խորհուրդներ են տալիս, թե «ինչպես իրենց պահեն չափահաս կյանքում»,- հայտնում է bigpicture.ru-ն:
Ճապոնիայում չափահաս դառնում են 20 տարեկանում, ու այդ պահից ի վեր երիտասարդներն իրավունք ունեն քվեարկել, օգտագործել ու գնել ալկոհոլային խմիչքներ, ձեռք բերել գույք, ինչը նախկինում չէր թույլատրվում:









































