Հոլիվուդյան աստղ Ջուլյա Ռոբերթսը վերջերս ամուսնու հետ հարաբերութնունների դժվար փուլ է հաղթահարել։ Այդ ժամանակ դերասանուհին դադարել էր հետևել իրեն և գրեթե 20 կգ-ով գիրացել էր:
Ակնհայտ է, որ Ռոբերթսը և նրա ամուսինը՝ Դենի Մոդերը, կարողացել են հաղթահարել հարաբերությունները ճգնաժամը, քանի որ վերջերս դերասանուհին պարզապես փայլուն տեսք ունի: Դա հատկապես նկատելի էր վերջերս Տորոնտոյում կայացած կինոփառատոնի ժամանակ, որի կարմիր գորգին Ջուլիան հայտնվեց նրբագեղ սև հագուստով։
Եվ ահա վերջերս դերասանուհին բացահայտել է իր նիհարելու գաղտնիքները։ «Ես այնքան եմ նիհարել, որ հիմա հագնում եմ մի քանի անգամ փոքր չափսերի տաբատ, թեպետ ես ջանք չեմ թափել դրա համար: Բանն այն է, որ« Վերադարձ տուն» նոր նախագծի նկարահանումները բավականին դժվարին էին: Ես անընդհատ ոտքի վրա էի, ամբողջ օրը բարձրանում, իջնում էի աստիճաններով, կրում էի հսկայական պայուսակներ, այդ ամենը փոխարինեց իմ մարզումներին»,- ասել է Ռոբերթսը:










































