Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկումներին, թե վարչապետն ասում է, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ներդրումներ անեն:
«Ես կարող եմ ասեմ, որ օգոստոս ամսվա ընթացքում, սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի բոլոր երկրներից: Եվ պետք է ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից»,- ասաց նա:











































