Rolls-Royce բրիտանական ավտոարտադրողը, որը ներկայումս պատկանում է BMW-ին, սահմանել է վաճառքի ծավալով չորրորդ ռեկորդը՝ 3 630 ավտոմեքենա 2013թ.:
Rolls-Royce-ը ներկայումս ոչ միայն ամենահեղինակավոր, այլև ամենահայտնի լյուքսային բրենդն է աշխարհում:
Վաճառքի առավել բարձր պահանջարկ անցած տարի նկատվել է Չինաստանում (11%) և Մերձավոր արևելքում (17%):
Ընկերության արտադրանքը գնել են 40 երկրներում, ընդ որում՝ հաջողությունը զարգացող երկրներում գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքները:
Բացի դրանից՝ շքեղ ավտոմեքենաները նախկինի պես տարածված են Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում ու Կանադայում, գրում է La Stampa-ն:











































