Եվրոպայի Էներգամատակարարումն անկարելի Է պատկերացնել առանց Ռուսաստանի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հոկտեմբերի 3-ին նախարարների կաբինետի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Հոկտեմբերի 3-ին Կուրցը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավստրիայի կանցլերի խոսքով՝ առաջին հերթին կքննարկվեն մշակութային հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը տնտեսության ու Էներգետիկայի բնագավառում: «Երբ խոսքը վերաբերում Է Եվրոպայի ու Ավստրիայի Էներգամատակարարմանը, այն անկարելի Է պատկերացնել առանց Ռուսաստանի, անկախ այն բանից՝ դուր գալիս Է դա որեւԷ մեկին, թե ոչ»,-ասել Է Կուրցը: Երկու ղեկավարների հանդիպումը արդեն չորրորդը կդառնա ընթացիկ տարում:
Կանցլերն ընդգծել Է, որ Եվրոպայի այն հարեւանների հետ, որոնց հետ հարաբերություններում լարվածություն կա, անհրաժեշտ Է ուժեղացված երկխոսություն: «Կարեւոր Է՝ միաժամանակ փնտրել երկխոսություն, փնտրել շփում, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում մեր աշխարհամասում խաղաղությունը հնարավոր Է միայն Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե նրա դեմ»,-ընդգծել Է կանցլերը:








































