Tuesday, 23 06 2026
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Հայաստանում չկա առողջ սեռական մտածելակերպ. Վ. Շահրամանյան

«Հայաստանում առողջ սեռական մտածելակերպ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ ցավով նշելով, որ դիմելիության նվազումը պայմանավորված է առողջ սեռական մտածելակերպի և տեղեկատվական միջոցառումների բացակայությամբ:

Սեքսոպաթոլոգը կարծում է, որ պետք է սկսել մշակել անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որոնք կներառեն դպրոցներում դասընթացներ հակաբեղմնավորիչ միջոցների և պահպանակների մասին, քանի որ, Վ.Շահրամանյանի հավաստմամբ, դրանք նույնպես ունեն իրենց օգտագործման եղանակը, առանց որի՝ չեն կարող ունենալ ակնկալվող ազդեցությունը:

Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Գուրգեն Փորսուղյանը փաստեց, որ սեռավարակներով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է, և այս տարվա տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է սեռավարակով հիվանդ 30-35 հազար մարդ։ Այս թիվը կազմում է հիվանդների միայն 30-40 տոկոսը, քանի որ ընդունված է համարել, որ հիվանդների մեծամասնությունը չի դիմում բժշկի: Խոսելով սեռավարակներով հիվանդների թիրախային խմբի մասին՝ Գ. Փորսուղյանը նշեց, որ հիվանդությունները տարածված են ակտիվ սեռական կյանքով ապրող՝ 16-40 տարեկան մարդկանց մոտ՝ հավելելով, որ նվազել է նաև առաջին սեռական հարաբերության տարիքը, որը տղաների դեպքում 15-ն է:

«Սեռական հիվանդությունները տարածված են այն շրջաններում, որտեղ մարդիկ չեն հետևում իրենց առողջությանը և չունեն ապրելակերպի համար նվազագույն պայմաններ, իսկ շատերը նախընտրում են դիմել իրենց ծանոթ բժիշկներին և զբաղվել ինքնաբուժությամբ, ինչի հետևանքով սեռական հիվանդություններն ամբողջությամբ չեն բուժվում և հանգեցնում են անպտղության թե կանանց, թե տղամարդկանց շրջանում»,- ասաց Գ. Փորսուղյանը՝ ընդգծելով, որ ցանկացած սեռավարակ ժամանակին չբուժվելու դեպքում հանգեցնում է անպտղության:

Հիշեցնենք, որ սեռական հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ վերքով արտահայտվող և լորձաթարախային արտազատումով: Առաջին խմբին պատկանող հիվանդություններից է սիֆիլիսը, իսկ մյուս խմբի մեջ են մտնում սեռական օրգանների հերպեսը, գոնորեան, գորտնուկները, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ կլինիկական պատկեր:

Գ.Փորսուղյանը նշում է, որ հանրապետությունում կան տարածված կոնկրետ սեռավարակներ, որոնցից են սիֆիլիսը, գոնորեան, գորտնուկները, սեռական օրգանների հերպեսը, ՄԻԱՎ-ՁԻԱՀԸ: Ուստի մասնագետները խորհուրդ տվեցին առաջին իսկ ախտանշանի դեպքում բժշկի դիմել զուգընկերոջ հետ միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում