Thursday, 18 06 2026
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

«Նույնիսկ Նյուրնբերգում յուրաքանչյուրին դատապարտեցին իր արարքի համար». Հարսնաքարի գործով պաշտպան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է Հարսնաքարի գործով դատավարությունը:

Պաշտպանական ճառերն են ունկնդրվում:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն իր ճառում ասաց, թե իր մեղքն ապացուցող ոչ մի փաստ չկա, անհիմն մեղադրանքով մեղադրողը տասներեք տարի պատիժ է պահանջել:

«Ես ճշմարտությունն եմ ասել, փորձանքի մեջ եմ ընկել, սպորտսմեն տղա եմ, հարվածել եմ, էդ տղեն վնասվածք է ստացել: Բայց իմ ասած ճշմարտությունը ոչ արժանահավատ է համարում մեղադրողը: Ինչի՞ համար եք ինձ երեք հոդվածով դատապարտում, երեխաներ ունեմ, փորձանքի մեջ եմ ընկել: Հասարակությո՞ւնն է ինձ դատում: Եթե ես մեռնեի, ասելո՞ւ էին, թե սպան երիտասարդ տղայի է սպանել: Բոլորիս հասկանալի է հասարակության վրդովմունքը: Բայց էս ի՞նչ ա դառել: Ես ճիշտն ասել եմ իմ խղճի մաքրության համար… »:

Նախագահողը նկատողություն արեց ամբաստանյալին անզուսպ զգացմունքայնությամբ խոսելու համար:

Ամբաստանյալը շարունակեց. «Հասարակությո՞ւնն է ստիպում, որ մեզ մի քանի հոդվածով դատեն: Էս ամեն ինչն արվում է քաղաքականացնելու նպատակով, բայց այդպես չի կարելի: Ոչ զենքով եմ խփել, ոչ փետով: Սպորտսմեն տղա եմ, խփել եմ, էդպես է ստացվել, ինչո՞ւ են տասներեք տարի տալիս: Փիառ անելով չի, քաղաքական ուժերի թելադրանքով չի կարելի պատժել: Ես ինչ արել եմ, դրա համար պատիժ նշանակեք: Ուրիշ ոչ ոք մեղավոր չի»:

Ամբաստանյալ, մատուցող Դավիթ Ադամյանի շահերի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը անհամաձայնություն հայտնեց, որ վեց ամբաստանյալներին էլ նույն հոդվածներով է մեղադրանք առաջադրվել:

«Կարծես պատժիչ ջոկատ էր, համաձայնեցված հանցանք են գործել: Նույնիսկ Նյուրնբերգում յուրաքանչյուրին պատժեցին իր արածի համար… Մեղադրանքի կողմը գործով յուրաքանչյուրի մեղքը հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Միգուցե չբացահայտված տասնչորս հոգին են համաձայնեցված գործել: Ո՞ւր են նրանք: Կարծում եմ, որ Վահե Ավետյանի հարազատներն էլ համաձայն չեն լինի, որ անմեղ մարդիկ դատապարտվեն չարածի համար…

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ադամյանը վեճի մեջ մտնելով Վահե Ավետյանի հետ, բռունցքով հարվածել է նրա դեմքին: Դրանից հետո պարզաբանում կատարելու պատրվակով վեճը շարունակվել է ավտոկայանատեղիում, և վեց ամբաստանյալները մեղադրվում են նաև Վահե Ավետյանին մահացու վնասվածքներ հասցնելու համար:

Ադամյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նա հերքել է իր մասնակցությունը ավտոկայանատեղիում կատարվածին: Նա ընդունել է, որ սպորտային հագուստի պատճառով դիտողություն է արել Ավետյանին, վերջինս գնացել է ու փոխել հագուստը: Նոր մատուցողի միջոցով նա Ադամյանին հրավիրել է իրենց սեղանի մոտ, հայհոյել նրան: Դուրս են եկել պարզաբանման, նախ հարված է ստացել Ադամյանը, ապա ինքն է հարվածել Ավետյանին…

Ադամյանի մեղադրանքի հիմքում բացառապես տուժողների ցուցմունքներն են դրվել… Նրանք գործի ելքով շահագրգռված անձինք են… Բայց տուժողներից ոչ մեկը ավտոկայանատեղիում կատարվածը նկարագրելով՝ սկզբում չի տվել Ադամյանի անունը, չնայած հենց նրան բոլորն էլ լավ գիտեին նախորդող իրադարձություններից: Եթե Ադամյանը մասնակցած լիներ, նրա անունն անպայման կտրվեր:

Անձին ճանաչման ներկայացնելու ժամանակ Ադամյանին ճանաչել են լոկ որպես մուտքի մոտ ձեռքով Ավետյանի դեմքին մեկ հարված հասցրած անձի: Չեն նշել, որ նա մասնակցել է նաև ծեծկռտուքին, չնայած մանրամասն նշել են՝ ով ում հետ է քայլել դեպի ավտոկայանատեղի: Տուժողներից երկուսը սկզբում ասել են, որ ավտոկայանատեղիում Ադամյանին չեն տեսել: Հետո փոխել են ցուցմունքները: Էդգար Նիկոյանը միակ տուժողն է, որ տուրք չի տվել ամեն գնով բոլոր ամբաստանյալներին մեղադրելուն ու հայտնել է, թե ավտոկայանատեղիում Դավիթ Ադամյանին չի տեսել:

Հօգուտ ամբաստանյալ Ադամյանի պետք է մեկնաբանվեն բոլոր չփարատված կասկածները:

Տուժողների հայտնած տեղեկություններում առկա են բազմաթիվ հակասություններ:

Ադամյանն ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտականությունները: Սպորտային համազգեստով մուտքը ռեստորան չի թույլատրվում: Վիճաբանելու նպատակ Ադամյանը չի ունեցել: Այլ հարց է, թե ինչպես է ընդունվել նրա կատարած դիտողությունը, ինչ արձագանք է ստացել: Ինչո՞ւ է մեղադրողը մեղադրանքի բեռը դրել մատուցողի վրա, անհասկանալի է: Նա իր նախաձեռնությամբ չի մոտեցել տուժողների սեղանին, նրան հրավիրել են: Վահե Ավետյանի խոսքը՝ ուղղված Ադամյանին, անձնական վիրավորանք է պարունակել: Վիճաբանության նախաձեռնողը Ադամյանը չի եղել…

Տուժողներն այնպիսի ցուցմունքներ են տվել, որ արդարացնեն իրենց պահվածքը: Ցանկացել են ցույց տալ, թե իրենց գործողություններում անօրինական բան չի եղել: Այս պարագայում գործել է ինքնապաշտպանության հանգամանքը, դա հասկանալի ու տրամաբանական է…

Մեկ հարված Ավետյանի դեմքին հասցնելով՝ Ադամյանը նրան ծանր վնասվածք չի պատճառել: Դրանից հետո Ավետյանը լվացվել է, ապա քայլելով գնացել իր ընկերների մոտ…

Դավիթին բնութագրել են որպես հանգիստ, մի քիչ էլ վախկոտ երիտասարդի: Ամենապատասխանատու սեղանների սպասարկումը նրան են հանձնարարել…

Դավիթ Ադամյանի արարքում բացակայում են մեղսագրված հանցակազմի հատկանիշները: Չեմ բացառում. նրա արարքում կարող է լինել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշները:

Ադամյանին մեղադրանք է առաջադրվել օրենքի խախտմամբ, առանց օրինական հիմքերի: Թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում:

Դավիթ Ադամյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, նրան պետք է արդարացնել:

Պետք է դուրս գալ քաղաքական դաշտից, գործը քննել միայն իրավական դաշտում: Եթե դատարանը գտնի, որ Ադամյանը ենթակա է պատժի, մեղավոր ճանաչել 113 հոդվածի 1-ին մասով, համաներում կիրառել և ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:

Կամ՝ պայմանական դատապարտության ենթարկել՝ հաշվի առնելով մեղմացնող հանգամանքները, նաև այն, որ ավտոթարի են ենթարկվել Ադամյանի կինը, երեխան, կինը կրկնակի վիրահատության է ենթարկվել:

Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը հայտնեց, որ ինքը դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում չի եղել, տեղյակ չի եղել ծեծկռտուքից: «Երեսունհինգ տարեկան տղա եմ, ոչ մի անգամ ոստիկանությունում չեմ եղել, ճնշման տակ եմ տվել նախաքննական ցուցմունքը: Եղել եմ բարեխիղճ աշխատող: Իմ կողմից ագրեսիա չի եղել: Թաք մի հատ խփել եմ Ավետյանի դեմքին՝ իմ ընտանիքին հայհոյելու համար»,- ասաց Ադամյանը:

Դատական նիստն ընդմիջվեց տասը րոպեով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում