Southwest Airlines ընկերության ինքնաթիռի ուղևորուհին անձնակազմի անդամներից մեկին «բութ նեգր» է անվանել և հեռացվել է ինքնաթիռից՝ ռասիստական վիրավորանքների համար։ Այս մասին հաղորդում է News.com.au կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյից Հյուսթոն ուղևորվող ինքնաթիռում։ Ինչպես պատմել են ականատեսները՝ աղջիկը սկսել է կոպտել բորտուղեկցորդին, երբ նա խնդրել է անվտանգության նկատառումներով բարձրացնել սեղանիկը, երբ ինքնաթիռը պատրաստվել է օդ բարձրանալ։ Նա չի կատարել նրա խնդրանքը, այլ դրա փոխարեն, սկսել է վիրավորել նրան։ Արդյունքում ինքնաթիռի աշխատակիցները ստիպված են եղել ուղևորուհուն հեռացնել ինքնաթիռից։
«Մեր ուղևորն իրեն ոչ ադեկվատ էր պահում և վիրավորում էր բորտուղեկցորդին։ Մենք ստիպված եղանք նրան դուրս հրավիրել ինքնաթիռից և հանձնել ոստիկանությանը»,– հաղորդել է Southwest Airlines–ի ներկայացուցիչը։










































