Saturday, 04 07 2026
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան

Առաջնագծում հերթապահող զինվորը հակառակորդի հարձակում ենթադրելով՝ կրակել ու սպանել է ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ս.-ն, նշանակված լինելով մարտական հերթապահության, Ապրիլյան պատերազմի օրերին՝ 2016 թվականի ապրիլի 14-ին, ժամը 23-ն անց 20-ի սահմաններում մարտական դիրքի արթուն հերթափոխի պարտականություններն իրականացնելիս, խախտելով մարտական հերթապահությունը կրելու կանոնները, թողել է խրամաբջիջը, անցել է գետնատնակի դիմացի հարթակ, նկատել է հարթակի աջ կողմից դեպի ձախ՝ ճաշարանի ուղղությամբ գնացող մարդու կերպարանք:

Կարեն Ս.-ն, ենթադրելով, որ դա հակառակորդ է, լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը և առանց նշանաբառ պահանջելու՝ կրակահերթ է արձակել կերպարանքի ուղղությամբ, ինչի հետևանքով նույն մարտական դիրքի դիտորդ, ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ Մանվել Գ.-ն կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել է:

Կարեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:

Կարեն Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ սկզբում ինքն իր խրամաբջջի հետնամասից շարժ է զգացել: Շրջվել է այդ շարժի ուղղությամբ, և այդ պահին առաջնագծում կրակահերթ ու գոռգոռոցներ են լսվել: Ինքը չի հասկացել՝ հակառակորդի՞ կողմից էր աղմուկը, թե՞ յուրայինների: Իրենց այդ օրը հրահանգավորել էին ավելի զգոն լինել, զգուշացրել էին, որ կարող է դիվերսիոն ներթափանցում ու հարձակում լինի…

Մութ գիշեր էր, անձրև էր գալիս… Խրամաբջջից դուրս գալիս ինքը սայթաքել ու ընկել է: Ընկած ժամանակ հետևից, իր կարծիքով՝ ոտնաձայներ ու գոռգոռոցներ են լսվել: Ինքը շրջվել ու մարդու ուրվագիծ է տեսել, որը շարժվում էր դեպի հարթակը: Անմիջապես մտածել է, որ թշնամու ներթափանցում է եղել, քանի որ իր կարծիքով՝ առաջնագծում կրակում էին: Այդ պայմաններում հնարավոր չէր գաղտնաբառ հարցնել: Բացի այդ՝ առաջինը գաղտնաբառ պիտի հարցներ հենց տուժողը: Բայց նա շարունակում էր արագ ու ձայներ հանելով՝ մոտենալ:

Դիրքում կար ազդարարման կոճակ, ռադիոկապ, հերթապահները դրանք չեն օգտագործել: Ինքը, համոզված լինելով, որ իր առաջ դիվերսանտ է, կրակ է բացել նրա ուղղությամբ: Հետո վեր է կացել, գնացել է դեպի գետնատնակ, գոռացել է՝ դիվերսիա, ու կանգնել է գետնատնակի դիմաց:

Դիրքի անձնակազմից Գեղամը կրակել է լուսավորող հրթիռ, որի լուսավորության տակ տեսել են, որ գետնին ընկածը Մանվելն է…

Դեպքի օրվա դրությամբ ինքը 10 ամսվա զինծառայող էր, որից 3 ամիսը մարտական հեևթապահություն է կատարել:

Ինքը տեղյակ էր, որ պարտավոր էր գաղտնաբառ հարցնել, բայց կերպարանքը շատ արագ էր մոտենում: Նրա մոտենալու ուղղությունից ինքը հասկացել է, որ նա առաջնագծից է մոտենում: Նա շարժման մեջ էր, չէր երևում՝ մոտը զենք կա՞, թե՞ ոչ: Հագուստն էլ չէր երևում՝ մթության պատճառով: Նրա մոտենալու ձևը իրեն հարձակում է թվացել… Իր խրամաբջիջը դիրքավորվելու համար հարմար չէր, դա բոլորը գիտեին, բայց իրավիճակի վտանգավորությունից ելնելով՝ չէին կարողանում զբաղվել ինժեներական աշխատանքներով: Հակառակորդի առաջնագիծը փոսում էր, իրենց տեսանելի չէր…

Կարեն Ս.-ն պնդել է, թե ինքը չի խախտել մարտական հերթապահության կանոնները, քանի որ խրամաբջիջը չէր համապատասխանում սահմանված կարգով նախատեսված խրամաբջջի ինժեներական կահավորմանը:

Դատական քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի տեղանքի զննություն: Ամբաստանյալը հայտնել է, որ դեպքից հետո խրամաբջջում որոշակի փոփոխություններ են կատարվել: Նա պնդել է, թե մինչև մարդու ուրվագիծ տեսնելն ինքը գոռգոռոցներ է լսել…

Գործով վկա Սոս Ս.-ն հայտնել է, որ դեպքի օրն ինքը Կարենի հետ արթուն հերթափոխի դիտակետում է եղել, ինքը եղել է դիրքի ավագը: Առաջնագծից, իրոք, կրակոցներ են լսվել: Ինքը ցանկացել է վերցնել զենքն ու սաղավարտը ու գնալ դեպի առաջնագիծ, բայց չի հասցրել , քանի որ դեպի կացարան կրակոցներ են լսվել: Երբ կրակոցները վերջացել են, տագնապ է հայտարարվել: Մտածել են՝ հակառակորդի դիվերսիոն խումբ է ներթափանցել: Բայց տեղանքը լուսավորելով՝ տեսել են, որ Մանվելն է կացարանի մոտ ընկած:

Վկան նշել է, որ Կարեն Ս.-ն շատ լավ է ծառայել, խախտումներ թույլ չի տվել, նա եղել է զգոն զինծառայող:

Արթուն հերթափոխն իրավունք չունի ոչ մի պարագայում թողնել դիրքը: Դեպքի պահին շատ մութ էր, անձրև, տեսանելությունը՝ շատ վատ: Դեպքից հետո ինքը գնացել է առաջնագիծ, բայց դիվերսիայի որևէ հետք չի գտել:

Այդ ժամանակաշրջանում առաջնագծի ամբողջ երկայնքով կրակոցները շատ էին: 2016 թվականի ապրիլի 2-ից սկսած՝ իրենց ամեն օր զգուշացնում էին, որ դիվերսիոն ներթափանցման և բացահայտ հարձակման վտանգ կա…

Վկան, հարցերին պատասխանելով, ասել է, որ զինվորն առանց նշանաբառը հարցնելու՝ զենք կիրառելու իրավունք չունի: Կարեն Ս.-ի խախտումն այն է, որ նա թողել է իր դիտակետը և առանց նշանաբառ հարցնելու կրակել է: Կրակել թույլատրվում է, եթե կան դիվերսիոն խմբեր, իսկ դեպքի պահին ամբողջ անձնակազմը համոզված էր, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել…

Վկան նշել է նաև, որ ակնհայտ խախտում է թույլ տվել նաև տուժողը՝ նա գոնե Կարենին մոտենալիս նշանաբառ պիտի ասեր: Մանվելի մարմինն ընկած էր Կարեն Ս.-ից մոտ 3-4 մետր հեռավորության վրա…

Դատարանը հանգել է հետևության, որ մարտական հերթապահության կանոնների խախտում է թույլ տվել ինչպես ամբաստանյալը, այնպես էլ՝ տուժողը: Եվ, ըստ դատարանի, մեղքի առավել մեծ բաժինը հենց տուժողինն է եղել… Նրա վարքագիծն է էապես նպաստել հանցավոր արարքի կատարմանը: Եթե Կարեն Ս.-ն, խրամաբջջից դուրս գալով՝ իրեն դրել է անպաշտպան վիճակի մեջ ու ստիպված է եղել ենթադրյալ հակառակորդի վրա կրակել առանց նշանաբառը հարցնելու, ապա տուժող Մանվել Գ.-ն, առաջնագծից կրակոցներ լսելով, հակառակորդի հարձակում ենթադրելով՝ «իր մարտական ընկերոջ հետ առաջնագծի պաշտպանությունն իրականացնելու և առաջնագծում գտնվող տագնապի ազդանշանի կոճակը սեղմելու փոխարեն դիմել է փախուստի՝ դեպի թիկունք… Հանցագործության կատարման ընդհանուր իրադրությունը, Կարեն Ս.-ի՝ էքստրեմալ լարված վիճակում գտնվելը, տուժողի հակաիրավական գործողությունները իրենց համակցության մեջ էապես նվազեցնում են Կարեն Ս.-ի կողմից կատարված արարքի ու այն կատարող անձի հանրային վտանգավորությունը և հանդիսանում են բացառիկ մեղմացնող…»:

Այս հետևությանը հանգելով՝ դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը՝ կատարված արարքի համար օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ սահմանելով Կարեն Ս.-ի նկատմամբ:

Կարեն Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով և 64 հոդվածի կիրառմամբ դատապարտվել է 1 տարի 6 ամիս 6 օր ազատազրկման:

Պատժի մեջ հաշվակցվել է 2016 թվականի ապրիլի 16-ից 19-ը և 2016 թվականի մայիսի 7-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 10-ը Կարեն Ս.-ի՝ կալանքի տակ գտնվելը՝ ընդհանուրը՝ 1 տարի 6 ամիս 6 օր:

Դատարանը Կարեն Ս.-ի կողմից պատիժը ամբողջությամբ համարել է կրված:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով Կարեն Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը վերացնել, Կարեն Ս.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել 5 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում