Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 1994 թվականից ի վեր առաջին անգամ չի գլխավորում ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային աղյուսակը՝ ըստ Forbes ամսագրի:
Հրապարակված աղյուսակից հետևում է, որ առաջին տեղը զբաղեցրել է Amazon-ի տնօրեն և համասեփականատեր Ջեֆ Բեզոսը, որի ունեցվածքը գնահատվում է 160 միլիարդ դոլար:
Գեյթսը 97 մլրդ դոլարով երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ գործարար Ուորեն Բաֆեթը 88,3 մլրդ դոլարով զբաղեցնում է երրորդ տեղը:
Առաջատարների հնգյակը ներառում է նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին (61 մլրդ դոլար) և Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին (58,4 մլրդ դոլար)։







































