ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների, նախարարների` երեկվանից թափուր մնացած հաստիքներում կատարվելիք նշանակումներին, ասաց.
«Մենք քննարկում ենք, և ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը»:
Վարչապետը խոսեց նաև խորհրդարանական մյուս ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երբ վերջիններս հայտնել են, որ չեն պատրաստվում վարչապետի իրենց թեկնածուներն առաջադրել: Լրագրողները հիշեցրին` խորհրդարանական ուժերը որևէ պայմանավորվածության մասին չեն խոսում:











































