«Այսօրվա օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված պարտավորությունները չենք կարող ուղղակի անտեսել, և այդ պարտավորությունները հաշվի առնելով ունենք այն բյուջեն, ինչ ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ դրան զուգահեռ իրականացվում են լուրջ փոփոխությունների մշակումներ՝ Հարկային օրենսգրքի և այլն:








































