Ինտերնետային անվտանգության ամերիկյան ընկերությունը նշել է այն աստղի անունը, որը ամենավտանգավորն է համարվում համացանցում որոնման համար։ Պարզվել է, որ դա դերասանուհի Ռուբի Ռոուզն է, որը հայտնի է Orange is the New Black սերիալից։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը։
![]()
Տվյալ հարցման որոնման արդյունքները, մասնագետների խոսքերով, պոտենցիալ վտանգավոր կայքերի ամենամեծ քանակությամբ ռիսկային հղումներն են բերում։

Ավելի վաղ այս ցուցակում առաջատարը երգչուհի Ավրիլ Լավինն էր։ Այժմ նրանից առաջ են անցել ոչ միայն Ռուբի Ռոուզը, այլև ռեալիթի–TV-ի աստղ Քրիստին Կավալարին և ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը, որոնք գրավել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։

Ինչպես նշում են ընկերության մասնագետները՝ ցանցահենները օգտվում են հայտնիների նկատմամբ օգտատերերի հետաքրքրասիրությունից և արդյունքում ստիպում են նրանց օգտվել վտանգավոր կայքերից։








































