Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Լոկոմոտիվի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Սա «Արարատին» առաջին հանդիպումն էր նորանշանակ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
Այս թիմերի միջև կայացած առաջին մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 1:1 հաշվով:







































