«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռքը»՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը, օդանավակայանի VIP սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, որն այն պետք է իր հետ դուրս տաներ: Սակայն Առուստամյանին գործը ավարտին հասցնել չի հաջողվել. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան, սակայն բարձրաստիճան որոշ անձանց միջնորդությամբ նա անմիջապես ազատ է արձակվել:
ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվի Բաղրամյանը «Առաջին լրատվական»-ին նախ ասաց, որ այդպիսի դեպքի տեղյակ չէ, ապա խոստացավ լրացուցիչ ճշտել և տեղեկացնել:
ԱԱԾ պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: