Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Մաքսային միությունում Հայաստանը կկորցնի և՛ Ղարաբաղը, և՛ իր ինքնիշխանությունը. ադրբեջանցի փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն:

– Պարոն Ահմեդօղլու, 2013թ. ավարտին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը ՀՀ-ի ՄՄ անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշում էր ներկայացրել՝ ասելով, որ Ադրբեջանը դեմ է այդ անդամակցությանը: Ո՞րն է այդ դիրքորոշման հստակ դրդապատճառը:

– Ալի Հասանովն ասել էր, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, իսկ Հայաստանը կարծում է, որ ԼՂ-ն Հայաստանի մաս է, ուստի ՀՀ-ի ՄՄ կամ միջազգային որևէ կազմակերպության անդամակցության համար  առաջին հերթին պետք է կարգավորված ԼՂ հակամարտություն, այսինքն՝ եթե ՄՄ-ն ցանկանում  է  Հայաստանը միացնել իրեն, պետք  է առաջին  հերթին  զբաղվի, որ իր ապագա անդամը լուծի ԼՂ խնդիրը: Էությունը հետևյալն էր: Բայց Հայաստանն ազատ է իր որոշումների կայացման հարցում, կարող է միանալ ցանկացած միության: Ադրբեջանը դեմ է, որպեսզի ՀՀ-ն ՄՄ մտնի ԼՂ-ի հետ միասին: Մենք ցանկանում ենք, որ ՄՄ անդամ երկրները  հարգեն  Ադրբեջանին՝ առաջին հերթին պահանջելով, որպեսզի ՀՀ-ն լուծի ԼՂ հակամարտությունը:

– Ռուսաստանցի և ղազախստանցի փորձագետները պնդում են, որ  ՀՀ-ի ՄՄ անդամակցության վերաբերյալ Ղազախստանի նախագահ Նազարբաևի հարուցած խնդիրները ՀՀ-ի և ԼՂ հակամարտության հետ կապ չունեն, այլ ՌԴ դեմ են, Դուք ի՞նչ եք կարծում:

– Իհարկե, ԼՂ հակամարտության հետ կապ ունեն: Հիշենք, որ ՄՄ-ում  առաջին անգամ այս հարցն ակտուալացրեց  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նազարբաևին հարգում ենք, բայց առաջին անգամ Լուկաշենկոն բարձրացրեց այս հարցը, քանի որ  Բելառուս-Ադրբեջան հարաբերությունները շատ խորը զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, այնքան ուժեղ է այդ կապը, որ Ադրբեջանը նաև ֆինանսապես է աջակցում Բելառուսին, երբ լինում են ռուսական ֆինանսական ճնշումներ: Ուստի Բելառուսի համար Ադրբեջանը շատ ավելի անհրաժեշտ գործընկեր է:  Դրա համար է Բելառուսն այդ հարցը բարձրացրել առաջին անգամ, միացել է նաև Նազարբաևը՝ հստակ խոչընդոտներ հարուցելով:

– Ըստ Ձեզ, եթե Ռուսաստանը չհստակեցնի կամ շրջանցի ԼՂ հարցը,  ՀՀ-ն  չի՞ միանա ՄՄ-ին:

– Այո՛, իհարկե, Ռուսաստանը ստիպված կլինի հստակեցնել այդ հարցը: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի համար Հայաստանն այնքան կարևոր է, որ ամեն գնով  այդ հարցը շրջանցվի: Հարցականի տակ է դրվում ՄՄ գոյությունը, քանի որ Ռուսաստանի կողմից ԼՂ հարցի չհստակեցումը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Բելառուսն ու Ղազախստանը դուրս գան ՄՄ-ից: Ռուսաստանը չի համարձակվի և թույլ չի տա, որ այս հարցի շուրջ լարվածություն առաջանա և խաղաղ եղանակով կլուծի ԼՂ հարցը: Իսկ Հայաստանը հնարավորություն չունի Ռուսաստանի առաջարկներից հրաժարվելու: Չէ՞ որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին էր, երբ Պուտինը հրավիրեց Սերժ Սարգսյանին Մոսկվա, հրամայեց միանալ ՄՄ-ին, և նա  համաձայնեց, նույնիսկ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանն է խնդրում ՄՄ մտնելու համար: Պուտինը Հայաստանում հենց այդ մասին էլ հրապարակայնորեն ակնարկեց: Իսկ ՌԴ նախագահ Պուտինի հրամանով Սերժ Սարգսյանը կարող է նաև ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ Պուտինը չի հարուցի լուրջ  խնդիրներ այս կապակցությամբ:

– Դուք կարծում եք, որ ներկայումս ՌԴ-ին ձեռնտու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, այնինչ բավականին շատ քննարկված տեսակետ կա, որ ՌԴ-ն դեմ է ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը, քանի որ չկարգավորված հակամարտությամբ պահպանում է իր ճնշման  լծակները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ:

– Իհարկե, կա  նման հարց, բայց  Ռուսաստանի համար ևս եկել է ընտրության ժամանակը՝  թողնե՞լ այդ մեխանիզմը, թե՞ այլ քաղաքականություն որդեգրել: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն արդեն մտածում է լուծել հակամարտությունը, քանի որ առանց ԼՂ հակամարտության կարգավորման՝ Ռուսաստանի  գործերը Հարավային Կովկասում առաջ չեն գնալու: Ռուսաստանը ցանկանում է, որ ՀՀ-ն մտնի ՄՄ, բայց ՀՀ-ն ու ՄՄ-ն չունեն ընդհանուր սահման, երկաթուղային ճանապարհ,  իսկ օրինակ՝ Աբխազական երկաթուղու շահագործման համար աբխազները  պահանջում են, որպեսզի Վրաստանը ճանաչի իրենց անկախությունը, նույնը նաև Հայաստանից են պահանջում, իսկ Հայաստանը դա կարո՞ղ է անել,  իհարկե՝ ոչ, չի կարող, քանի որ ի պատասխան կստանա հարվածներ Վրաստանից՝ թույլ չեն տա շահագործել այդ երկաթուղին: Իսկ երկաթուղային ճանապարհը  դա մեծ անհրաժեշտություն է:  Եթե Աբխազականը հնարավոր չլինի, պետք է սկսեն մտածել Մեղրիի երկաթուղու բացման շուրջ, որի   համար  էլ պետք է Հայաստանն ազատի օկուպացված տարածքները, որովհետև այդ ճանապարհն անցնում է այդ շրջաններով:  Այսինքն՝ ՌԴ-ն պետք է ընտրություն կատարի՝ Հարավային Կովկասում հաջողությո՞ւն, թե՞ նույնի  շարունակություն: Ես կարծում եմ, որ  ՌԴ-ն  իր ընտրությունը կատարել է, այն է՝ Հարավային Կովկասում զարգացումը, իսկ դա նշանակում է, որ  պատրաստ է  լուծել ԼՂ հակամարտությունը: Բայց ՀՀ իշխանություններն այլ տարբերակ ևս ունեին. ընդունել Ադրբեջանի իշխանությունների առաջարկը՝  էժան գազ, բայց դրա դիմաց օկուպացված տարածքների ազատում, կստանային նաև ՀՀ  անկախ պետականություն, լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանը համաձայնել էր գազ վաճառել Հայաստանին  Ադրբեջանի ներքին գներով: Իսկ Հայաստանը մտնելով ՄՄ՝ կորցնում է և՛ իր ինքնիշխանությունը, և՛ ԼՂ-ն:  Ներկայիս պայմաններում՝ ՀՀ-ի ՄՄ անդամակցության դեպքում, ՌԴ-ն ԼՂ-ն Ադրբեջանի հետ գործարքի առարկա է դարձնելու: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում