Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը պատմել է տագնապային խանգարումների դեմ պայքարի մասին, փոխանցում է CNN-ը:
Դերասանուհու խոսքով՝ տագնապի առաջին նոպան տեղի է ունեցել, երբ ինքը յոթ տարեկան էր: Նա հյուրընկալվել էր ընկերոջ տանը, և մի պահ ապագա դերասանուհուն թվացել է, թե տունն այրվում է, և բոլորը կմահանան:
«Դա տագնապ էր, բայց, իհարկե, ես այդ մասին չգիտեի: Եվ դա շարունակվեց հաջորդ երկու տարիներին»,-խոստովանել է Սթոունը:
Նշվում է, որ բուժումն օգնել է հաղթհահարել խնդիրը, սակայն նա դեռ շարունակում է ժամանակ առ ժամանակ տառապել տագնապային հարձակումներից:







































