Իրավիճակն ԱՄՆ-ում #MeToo շարժման ֆոնին, որի մասնակիցները դեմ են սեռական ոտնձգություններին, «սարսափելի է» ամերիկացի երիտասարդ տղամարդկան համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպես է նա մեկնաբանել իր որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հայտարարությունը, համաձայն որի՝ շարժման ֆոնին նա ավելի շատ վախենում է իր որդիների, քան դուստրերի ճակատագրի համար:
«Դե, ես կասեի, որ այժմ Ամերիկայի երիտասարդ տղամարդկանց համար սարսափելի ժամանակներ են, երբ դու կարող ես մեղավոր լինել ինչ-որ բանում, ինչում կարող ես մեղավոր չլինել»,-ասել է ԱՄՆ առաջնորդը:
«Ծանր բաներ են տեղի ունենում: Դուք կարող եք 35 տարի շարունակ օրինակելի մարդ լինել, և հանկարծ հայտնվում է ինչ-որ մեկը և ասում, որ դու այս ես արել, այն ես արել ու վկաների կանչում, որոնք իրենց հերթին դեռ չեն հաստատել նրա խոսքերը»,-նշել է Թրամփը:
Ուստի նա կոչ է արել գործարկել «մինչև մեղքդ ապացուցվելը մեղավոր չես» բանաձևը:
«Պարտադիր չէ, որ դա կին լինի՝ ինչպես բոլորն են ասում, բայց ինչ-որ մեկը կարող է ձեզ ինչ-որ բանում մեղադրել, և դուք մեքենայաբար մեղավոր եք դառնում: Այժմ շատ, շատ վատ բաներ են տեղի ունենում»,-եզրափակել է Թրամփը:










































