Saturday, 27 06 2026
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս

Ինչո՞ւ չեն մաքրվում Եռաբլուրի շիրմաքարերը (տեսանյութ)

Օրերս tert.am լրատվական կայքն անդրադարձել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնին՝ նշելով, որ ձյան հաստ շերտի տակ են մնացել հերոսների շիրմաքարերը, ընդհանուր առմամբ մաքրված են միայն գլխավոր ճանապարհները:

«Առաջին լրատվական»-ը եղավ «Եռաբլուրում», նկարահանեց տարածքն ու զրուցեց «Եռաբլուր» պանթեոնի տնօրեն, գնդապետ Սուրեն Խաչատրյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ամբողջ՝ 29 հա տարածքը մաքրվում է պանթեոնի անձնակազմի կողմից, հնարավոր չէ 740 շիրիմ մաքրել մեկ օրվա ընթացքում, որպեսզի եկած ձյունը քարի վրա չսառի. «Ցրտաշունչ ձմեռ էր, գիշերն անցնում է, եկած ձյունը սառում է, մենք թույլ չենք տալիս, որ որևէ մեկը մաքրի շիրիմը, քանի որ սառույցը մաքրելու դեպքում փչանում է շիրմաքարը, դա մեկ օրվա համար չէ, մեր հերոսների հուշարձաններն են, դրա համար գերադասում ենք՝ մնան այդ վիճակում, քան փչացնենք»:

Բացի այդ, նա նշեց, որ իրենց իրավասության տակ չի մտնում կոնկրետ շիրմաքարերը մաքրելը, սակայն իրենք աշխատում են իրենց կարողացածի ահմաններում մաքրել, պահպանել քարերը, որևէ չորացած ծաղիկ կամ ճյուղ չթողնել. «Այստեղ հիմնականում իմ մարտական ընկերներն են, որոնց հետ շփվել եմ, բոլորին ճանաչում եմ, եթե ինչ-որ մեկն ինձանից ավելի ցավ կզգա, ավելի ցավով կվերաբերվի այս սրբավայրին, խնդրեմ»:

Գնդապետը մեզ տեղեկացրեց նաև, որ Եռաբլուրում աշխատողների մեջ են զոհված ազատամարտիկների ծնողները, և եթե նրանք չեն մաքրում քարերի ձյունը, ուրեմն գիտեն՝ ինչի համար: Բացի այդ, ամեն շաբաթ-կիրակի օրերին ՊՆ-ն ավտոբուսներ է տրամադրում ազատամարտիկների հարազատներին՝ «Եռաբլուր» այցելելու համար:

Մեր զրուցակիցը, ով «Արծիվ մահապարտներ» գումարտակում է կռվել, վերջում հավելեց, որ «Եռաբլուրը» միշտ բաց է նրանց առաջ, ովքեր կուզեն ծառատունկ կատարել, որևէ միջոցառում իրականացնել կամ գալ և մաքրել տարածքը: Ինչ վերաբերում է այցելություններին, ապա միայն անցյալ տարի «Եռաբլուրի» հուշամատյանում գրանցված է շուրջ 53 հազար այցելու, այդ թվում՝ տարբեր երկրների հայ համայնքներից:

Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում