Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսին և ԱՄՆ ՌԶՈՒ ռազմա–ծովային օպերացիաների ղեկավար ծովակալ Ջոն Ռիչարդսոնին ցանկացել են թունավորել՝ ծրարներում թունավոր նյութի օգնությամբ,– հաղորդում է CNN-ը։
Հաղորդվում է, որ ռիցին թունավոր նյութի հետքեր պարունակող ծրարները հայտնաբերվել էին ծրարներում՝ հոկտեմբերի 1-ին, Պենտագոն մուտք գործող փոստի նախնական ստուգման ժամանակ։
Ծրարները Պենտագոնի տարածք չեն մտել, գերատեսչության աշխատակիցները վտանգի չեն ենթարկվել։
Ինքը՝ Մետիսը, այս պահին Եվրոպայում է գտնվում։











































