Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է մաքրել Գոլանի բարձունքներն ու «վերածնել» հարյուրավոր հողակտորներ՝ գյուղատնտեսության զարգացման համար: Կիրակի կայացած նախարարական կաբինետի նիստում նրա առաջարկած ծրագիրն աջակցություն է ստացել և հաստատվել: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Գոլանի հողերը մշակելու գաղափարը պատկանում է Նեթանյահուին և գյուղատնտեսության նախարար Յաիր Շամիրին:
Այդ նախաձեռնությունը, որը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, ուղղված է նոր հնարավորությունների ստեղծմանը, տնտեսական ցատկ կատարելուն և Գոլանի գյուղատնտեսական ներուժի բարձրացմանը:
Համաձայն ծրագրի՝ գյուղատնտեսական մշակման համար հողատարածքների նախապատրաստման գործում կներդրվի 375 մլն շեկել, կարդիականացվի ջրամատակարարման համակարգը, կմաքրվեն ականապատ դաշտերը:
Քանի որ Գոլանի բնակիչները զգալիորեն կախված են գյուղատնտեսությունից, հողատարածքների՝ 3000 հեկտարով ավելացումը բավականին կմեծացնի եկամուտներն ու այդ շրջանում մարդկանց զբաղվածության մակարդակը:










































